28 սեպտեմբերի 2021 - 11:19 AMT
ԵԽԽՎ զեկույց. Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվել և ընդունել է Փոլ Գավանի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։ Դրանում նշվում է` մտահոգիչ ապացույցներն կան, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների։

Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յիլդիզն առաջարկել էր փոփոխություն կատարել զեկույցի այն հատվածում, որը վերաբերում էր վարձկաններին, գրում է Panorama.am-ը։

Առաջարկը չի ընդունվել։

Ընդհանուր առմամբ զեկույցում առաջարկվել էր 29 փոփոխություն կատարել, որոնց մեծ մասը` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների կողմից։

Յիլդիզ հայտարարել է, թե զեկույցը կողմնակալ է, ու չնայած ներկայացրել են մի շարք փոփոխություններ՝ ԵԽԽՎ Բյուրոն դեմ է եղել դրանց։

Զեկույցն ընդունվել է առաջարկված որոշ փոփոխություններով։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: