28 սեպտեմբերի 2021 - 13:18 AMT
ԵԽԽՎ-ն մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել են գերության մեջ և որոնց մասին տեղեկություն չկա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ զեկույցում։ Նշվում է, որ այդ մարդիկ կարող են ենթարկված լինել բռնի անհետացման և, հնարավոր է, սպանված լինեն։

Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

ԵԽԽՎ-ն հորդորել է Ադրբեջանին արագացնել այդ հարցի քննությունը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՄԻԵԴ, ինչպես նաև ՀՀ-ին։ Նշվում է, որ տասնյակ տեսագրություններ կան, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայերին, կտրում նրանց ականջները։

Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցիները ֆիզիկական բռնության և նվատացման են ենթարկում հայ ռազմագերիներին և պահվող անձանց։ Տեսագրություններում ադրբեջանցիները ծեծում, խփում և հրում են հայ ռազմագերիներին, ինչպես նաև ակնհայտ ստիպողաբար պարտադրում են նրանց համբուրել ադրբեջանական դրոշը՝ նվաստացնելու ակնհայտ միտումով։

Տեսահոլովակներից շատերում երևում են ադրբեջանցիների դեմքերը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք չեն վախենում պատասխանտվության ենթարկվելուց։

ԵԽԽՎ-ն հորդորել է Նախարարների կոմիտեին հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այդ հարցի լուծմանը։ հարցի լուծման