23 մարտի 2009 - 13:48 AMT
Դենիել Ֆրիդը Գուանտանամոյի բանտի փակման լիազորն է դարձել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին նշանակել է Գուանտանամոյի բանտի փակման լիազոր:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ «Հիլարի Քլինթոնն այդ աշխատանքը պարոն Ֆիդին հանձնարարել է` հաշվի առնելով վերջինիս դիվանագիտական աշխատանքի մեծ փորձը»:

Amnesty International հակաահաբեկչական գործողությունների մասնագետ Ժենեւ Մանտրիի խոսքերով, Ֆրիդի նշանակումն այն բանի նշան է, որ Օբամային վարչակազմը շատ լուրջ մոտեցում է ցուցաբերում Գուանտանամոյի բանտի փակման խնդրին, ցանկանում է այն լուծել միջազգային շրջանակներում, հաղորդում է АР-ը:

Դենիել Ֆրիդը եղել է լեհաստանում ԱՄՆ դեսպան, այնուհետեւ աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, իսկ 2005 թվականին եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ: