23 մարտի 2009 - 14:25 AMT
Դաշնակցությունը պատրաստ է Երեւանի քաղաքապետի եւ ավագանու խորհրդի ընտրություններին
Մարտի 21-ին տեղի է ունեցել Դաշնակցության Գերագույն մարմնի նիստը, որը վերջնական որոշում կայացրեց եւ հաստատեց Երեւանի քաղաքապետի եւ ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը: Ինչպես ասված է ՀՅԴ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մարտի 22-ին կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Կուսակցության ցուցակը կազմված է 51 թեկնածուից, այն կգլխավորի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երկրորդը` ճարտարապետ Ալբերտ Աճեմյանն է, իսկ երրորդը` բժիշկ Նորայր Դավիդյանը: