2021-ի բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են՝ ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմաստիճանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գիտնականները ժամանակին բացահայտել են մոլեկուլ-ռեցեպտորներ, որոնք գործարկում են կենսաքիմիական ռեակցիաները. դրանք առաջացնում են ցրտի, ջերմության կամ հպման զգացողություններ։
Պատապուտյանը ծնվել է 1967 թվականին՝ Բեյրութում, հետագայում՝ տեղափոխվել է ԱՄՆ։ Լոս Անջելեսում նա ատենախոսություն է պաշտպանել Փասադենայում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Այժմ գիտնականն աշխատում է ամերիկյան Լա Հոյայի Scripps Research բժշկական և գիտահետազոտական կենտրոնում։