23 մարտի 2009 - 22:01 AMT
«Ժառանգությունը» չի մասնակցելու ընտրություններին, բայց հետեւելու է
Թեեւ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մեծ նշանակություն է տալիս այն փաստին, որ երկրի մայրաքաղաքում կենտրոնացած է երկրի բնակիչների եւ ռեսուրսների մեկ երրորդը, իսկ Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններն իրենցից ներկայացնում են շատ կարեւոր քաղաքական գործընթաց, «Ժառանգություն» կուսակցություն խորհուրդը որոշել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, քանի որ ընդդիմական ուժերը չկարողացան պայմանավորվել:

«Ցածր քաղաքական մշակույթի պայմաններում ընտրություններին ընդդիմության մասնակցությունը երկու առանձին բլոկերով բախման կհանգեցնի, որից կտուժի ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ինքը` ժողովուրդը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Չնայած ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու փաստին, կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ հասարակական հսկչի եւ դիտորդի տեղը զբաղեցնելու եւ ընտրական հանձնաժողովներում եւ դրանցից դուրս իր ներկայացուցիչների միջոցով կեղծիքների դեմ պայքարելու իր պատրաստակամության մասին: Կուսակցությունը պատրաստ է ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում նպաստել ազատությանը, արդարությանը, թափանցիկությանն ու օրինականությանը:

«Ժառանգություն» կուսակցությունն իր ընտրազանգվածին կոչ է անում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին քվեարկել ընդդիմության օգտին: