14 հոկտեմբերի 2021 - 11:15 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 29 մահ

Հոկտեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 276,666-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 29 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5675 դեպք կա, այլ պատճառով՝ 1231:

Ապաքինվել է ևս 754 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 251,330 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 18,430 է։

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 12,522 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,839,622 թեստ է արվել։