15 հոկտեմբերի 2021 - 15:20 AMT
Փաշինյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ հարցով բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցնում է Մինսկում առցանց ձևաչափով, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

«Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հասնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը, հարկավոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս են նշել այդ բանակցությունների վերսկսման կարևորությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար։

Փաշինյանը նաև կարևորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։

«Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ»,-ասել է Փաշինյանը։