15 հոկտեմբերի 2021 - 15:41 AMT
Ռուս ուղղափառ եկեղեցին ՀՀ-ում թեմ է հիմնում

Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշել է թեմ հիմնել Հայաստանի տարածքում։

Կազմավորվող ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց թեմակալի» տիտղոսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀՀ տարածքում կազմավորել ՌՈւԵ Երևանի և Հայոց թեմը։ Կազմավորվող Երևանի և Հայոց թեմի առաջնորդը կկրի «Երևանի և Հայոց» թեմակալի տիտղոսը։ Նոր թեմը կգլխավորի արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին՝ պահպանելով ՌՈւԵ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի պաշտոնը»,-ասվում է Սիոնդի որոշման մեջ։

Նստավայրը կլինի Երևանում։

Մոսկվայի պատրիարքության հանրության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան նշել է, որ այդ որոշումը «եղբայրական երկխոսության ոգով» քննարկվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդի հետ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հանդիպմանը։

Photo. Ria Novosti