15 հոկտեմբերի 2021 - 17:55 AMT
ՊՆ․ Ադրբեջանցիները կրակել են Երասխի և հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, կրակ են բացել ՀՀ Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Դրա հետևանքով այրվել է գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզեր, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: