15 հոկտեմբերի 2021 - 17:57 AMT
Պուտինը՝ ԼՂ մասին․ Վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց ձևաչափով կայացած նիստում հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում հրադադարի երաշխավորն է։

«Մեր աջակցությամբ նաև հումանիտար բեռներ են տեղափոխվում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում երկու կողմից՝ և Ադրբեջանի, և Հայաստանի տարածքում, վերականագնվում են կենսապահովման համակարգերը։ Բուժօգնություն է ցուցաբերվում բնակչությանը։ Տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տներ, ավելի քան 52,000 մարդ է վերադարձել»,- ասել է ՌԴ նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով ԱՊՀ նիստում հնչած ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ելույթներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի մասին՝ Պուտինն ասել է, որ այդ ամենը «միայն հաստատում է ռուսական այն ասացվածքը, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից գերադասելի է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում ամրապնդել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները։

Photo. Ria Novosti