18 հոկտեմբերի 2021 - 18:26 AMT
ՌԴ-ն Արցախի համար 10 տոննա հումանիտար բեռ է հասցրել Երևան

Ռուսաստանի Օդա-տիեզերական ուժերի Իլ-76ՄԴ ինքնաթիռներով Երևան է հասցվել հումանիտար բեռի հերթական խմբաքանակը Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքների և տեղահանվածների համար։ Հումանիտար օգնությունը հավաքվել է և բեռնվել բարեգործական կազմակերպությունների կողմից Մոսկվայի շրջանի «Չկալովսկի» օդանվակայանում, տեղեկացնում է ՊՌ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Խնդիր էր դրվել 10 տոննա հումանիտար բեռ հասցնել ՀՀ։ Թռիչքն անցել է նորմալ, խնդիրը կատարվել է հստակ և համակարգված։ Հումանիտար բեռը տեղափոխվելու է Ստեփանակերտ»,-ասել է ՌԴ ՕՏՈւ ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հումանիտար բեռի մեջ են նաև կրթական հաստատությունների համար նախատեսված սարքավորումներ, որոնց կարիքը հատկապես զգացվում է հեռավոր շրջաններում՝ կողմերի շփման գծի հարևանությամբ։