18 հոկտեմբերի 2021 - 13:06 AMT
Հոկտեմբերի 18-ից 5-7 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում hոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +19…+20 աստիճան տաքություն։