18 հոկտեմբերի 2021 - 14:05 AMT
Փաստաբան Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը կկայանա Կոնդի եկեղեցում

Հայտնի իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին:

«Ես երկրորդ անգամ զրկվեցի հորից, փաստաբանները զրկվեցին Մեծ ուսուցչից, հենարանից, ուժից, հայ ժողովուրդը զրկվեց Մեծ Մարդուց, հայրենասերից, Աշխարհը կարծես զրկվեց իր համ ու հոտից»,-ասվում է Լուսինե Սահակյանի գրառման մեջ։

2005-2013 թվականներին Ռուբեն Սահակյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը։