18 հոկտեմբերի 2021 - 17:56 AMT
Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին, որը նշում է 95-ամյակը։

«Արդեն շնորհակալություն եմ հայտնել Կարպինին, հերթը «Սպարտակինն» է։ Պետք է սպասել հաղթանակի և լավ, որակյալ խաղի, որպեսզի ոչ միայն մենք, այլ նաև խաղացողները հաճույք ստանան։ Ծննդյանս օրվա կապակցությամբ շնորհավորել են ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն։ Պուտինը ժամացույց է նվիրել։ Հաճելի էր այդքան շնորհավորանքներ ստանալը։ Մնում է առաջ շարժվել»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նիկիտա Սիմոնյանը 1956թ․ օլիմպիական չեմպիոն է դարձել ԽՍՀՄ հավաքականի կազմում, ԽՍՀՄ գավաթի քառակի և կրկնակի դափնեկիր է՝ «Սպարտակի» կազմում, ճանաչվել է լավագույն ռմբարկուն։ Ֆուտբոլում ականավոր նվաճումների համար Սիմոնյանն արժանացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի և ՖԻՖԱ-ի շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV աստիճանի շքանշաններին։