18 հոկտեմբերի 2021 - 16:52 AMT
Ալեքսանդր Եսայանը` ՀՀ տեխնոլոգիական զարգացման, ոլորտի խնդիրների և անելիքների մասին

Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը զրուցել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ոլորտի խնդիրների և ապագա անելիքների մասին։

Նա նշել է, որ ՀՀ-ում ոլորտը բավականին մեծ զարգացում է ապրել և այսօր ինտերնետը Հայաստանում շատ ավելի լավն է, քան Եվրոպայի շատ երկրներում, ինչը փաստել են նաև եվրոպացի մասնագետները։

«Մենք արդեն սկսել ենք վերազինման մեր նոր ծրագիրը և 1 տարվա ընթացքում Երևանը կլինի վերազինված նոր ցանցով և կկարողանանք հայտարարել, որ Երևանն ամենաարագ ինտերնետով քաղաքներից մեկն է»,-ասել է Եսայանը։

«Հայաստանում կա մի քանի ընկերություն, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավելի: Դա Հայաստանի համար նշանակում է, որ բնակչությանն ընկնող ընկերությունների քանակի համեմատ մենք կարող ենք մեր երկիրը դասել թոփ երկրների շարքում»,-ասել է նա: