Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է ինքը Թանկյանն Instagram-ի իր էջում։
Թանկյանը նշել է, որ ինքը ոչ միայն ամբողջական պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ, այլ նաև «չափազանց զգույշ է» եղել պանդեմիայի ժամանակ։
Խմբի ելույթները հետաձգվել են 2022 թվականի փետրվարի 4-ն ու 5-ը։
Սերժ Թանկյանը 54 տարեկան է։