24 մարտի 2009 - 22:07 AMT
Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունն առաջարկում է հավատարմագրային հիմնադրամ ստեղծել ստվերային տնտեսության դեմ պայքարի համար
Հայաստանի 48 կուսակցության ղեկավարների եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ արդյունավետ է եղել: Այն հնարավորություն է ընձեռել տարբեր կուսակցությունների առաջնորդներին իրենց հարցերն ուղղելու կառավարությանն ու ներկայացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների դեմ պայքարի իրենց մեթոդները: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց է տվել, որ ոչ լիբերալ կապիտալիզմի համակարգը փլուզվել է: Այսօր աշխարհը գտնվում է հասարակարգի փոփոխության նախաշեմին: Անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել իրավիճակը», - նշել է ՀԺԿ ղեկավարը:
Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, տնտեսական ճգնաժամի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի ճիշտ ձեւաչափը կլինի հավատարմագրային հիմնադրամի ստեղծումը:«Կառավարությունը պետք է հասարակության հաշվին իրենց եկամուտները ստացող օլիգարխներին հարկադրի իրենց կապիտալի մի մասը ներդնել այդ հիմնադրամում: Հավաքված գումարը, իր հերթին, կօգտագործվի ձեռնարկություններին օգնելու եւ նորերը ստեղծելու նպատակով», - ընդգծել է Արամ Սարգսյանը: