28 հոկտեմբերի 2021 - 19:06 AMT
Թորոսյան․12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է

Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատվաստել է դստերը կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կովիդի դեմ»,-գրել է նա։

Նա նաև տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Moderna ընկերության արտադրության պատվաստանյութի օգտագործման ցուցումների մեջ 12+ հնարավորություն կա պատվաստելու։

Առողջապահության նախարարությունը սահմանել է, որ 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել Moderna-ի արտադրության պատվաստանյութով՝ ծնողների գրավոր համաձայնությամբ։