29 հոկտեմբերի 2021 - 13:33 AMT
ՌԴ-ն կասեցրել է թուրքական մանդարինի ներմուծումը

Հոկտեմբերի 29-ից Ռուսաստանը կասեցրել է թուրքական մանդարինի ներմուծումը՝ ապրանքում հայտնաբերված «Քլորոպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդային քանակի պատճառով, գրում է Lenta.ru-ն։

«Ռոսպոտրեբնադզրի» այս որոշումն ուժի մեջ կմնա մինչև հատուկ կարգադրության հրապարակումը:

Թուրքիայի գյուղնախարարությունն արձագանքել է արգելքին՝ նշելով, որ այն վերաբերում է միայն մեկ ընկերության առաքումներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խոսքը Fikret degirmenci ապրանքանիշի մասին է։

«Խոսքը կոնկրետ ընկերության մասին է, որի արտադրանքի մեջ ինչ-որ բան է հայտնաբերվել։ Նման բան երբեմն պատահում է՝ առաքումները կասեցվում են մինչ իրավիճակի շտկումը»,-ասել է Թուրքիայի գյուղնախարարության ներկայացուցիչը։