Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին, ով հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ հիմա Հայաստանում ներդրումներ անելու շատ հարմար պահ է:
«ՀՀ-ն շատ լավ հիմք է մեզ և մեր բիզնեսը զարգացնելու համար: Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոտիքսի ապագայի: Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»,- նշել է Լեհները:
Նրա խոսքով՝ վերջին 1 տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնցով տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին բիզնեսին աջակցելուն: