2 նոյեմբերի 2021 - 10:50 AMT
SoftConstruct-ը` DigiTec 2021-ի գլխավոր աջակից

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo 2021-ը: Եռօրյա Էքսպոցուցահանդեսին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ՝ միջազգային մեծ հեղինակություն վայելող ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններն ու ստարտափերը:

Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ անցկացվել է Digitec Summit համաժողով, որը համախմբել է աշխարհի առաջատար ՏՏ մասնագետներին, քննարկումներ են եղել կրթության, ՏՏ նորարարական ծրագրերի ու աշխատանքի նոր հնարավորությունների մասին:

Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը նույնպես մասնակցել է DigiTec 2021-ին, որպես գլխավոր աջակից։ Ընկերությունը տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացել է իր Hoory, Panda MR, Ucraft և Imagine Hub by SOFT նախագծերով:

DigiTec Summit-ին SoftConstruct ընկերության տեխնիկական գծով պատասխանատուՎահագն Մկրտչյանը ելույթ է ունեցել «Հետկովիդյան շրջանում բիզնեսով զբաղվելու» խորագրով, որտեղ առաջարկվում էր մի շարք լուծումներ, որոնք կօգնեն ինչպես անհատ, այնպես էլ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին համավարակի ընթացքում շարունակել գործունեությունը և զերծ պահել համավարակի ընթացքում առաջացած խոչընդոտներից:

DigiTec 2021-ին SoftConstruct-ը տարբերվում էր իր ինտերակտիվ և ժամանցային տաղավարով՝ Jump station խորագրով։ Ընկերության աշխատակիցները 3 օր շարունակ հյուրընկալել են հարյուրավոր մասնակիցների, ովքեր հետաքրքրված էին SoftConstruct-ի նորարարական և մրցունակ առաջարկներով, ինչպես նաև Ընկերությունում աշխատանքի և դասընթացների հնարավորություններով:

SoftConstruct ընկերությունն ունի 15 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և 5000-ից ավելի աշխատակից, ովքեր, համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, անհնարին են դարձնում իրականությունը։