3 նոյեմբերի 2021 - 15:29 AMT
Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունը՝ 300 դրամ՝ նախկին 500-ի փոխարեն

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+Chat» ծառայության գինը նոր ակտիվացումների համար այսուհետ կազմում է 300 դրամ՝ նախկին 500-ի փոխարեն:

Ակտիվացման կոդն է *404*1#

Ակտիվացնելով «+Chat» ծառայությունը՝ Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդները հնարավորություն են ունենում անսահմանափակ օգտվելու Viber, WhatsApp, Messenger, Telegram, Zoom, Skype, Zangi, Snapchat հավելվածներից։

Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում: