4 նոյեմբերի 2021 - 11:13 AMT
Կորոնավիրուսը` ՀՀ-ում․ 46 մահ և 2330 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 315,004-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2330-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 46 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6532 դեպք կա, այլ պատճառով՝ 1317։

Ապաքինվել է ևս 1270 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 274,878 է։ Փաստացի բուժվողների թիվը 32,277 է։

Ընդհանուր առմամբ, 626,377 թեստ է արվել, մեկ օրում` 12,188: