Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան 45 երեխա: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հղումով: Պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ անվճար:
Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն Moderna-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի 12-ամյա դուստրը պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: