5 նոյեմբերի 2021 - 12:52 AMT
Փոխնախարար․ Մինչև 2026-ը ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կհասնի 85,000 դրամի

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Նա նշել է, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է այն հասցնել 85,000 դրամի։

Փոխնախարարը նշել է, որ բարձրացումը լինելու է աստիճանական և, հավանաբար, առաջին փուլը կլինի 2023-ին՝ քննարկումներ են ընթանում։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը ներկայումս 68,000 դրամ է: