25 մարտի 2009 - 19:08 AMT
Հայ բռնցքամարտիկները կմանսակցեն միջազգային առաջնությանը Հունաստանում
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն առաջին անգամ տեղի կունենա Հայաստանում մայիսի 23-30: Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայում երիտասարդ բռնցքամարտիկներին ԱԱ նախապատրաստելու լուրջ աշխատանքներ են ընթանում: Այդ առաջնությանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդի Ալեքսանյանի խոսքով, հայ պատանիները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի արժանի ելույթ ունենան:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում առաջիկա առաջնությանը ոչ միայն այն պատճառով, որ դա ԱԱ-ն է, այլեւ որ այն կայանալու է հայրենի երկրում: Իսկ դա պարտավորում է արժանապատվորեն ներկայացնելու երկիրը: Դժվար է լինելու, բայց մենք կանենք մեր ուժերից կախված ամեն բան»,- նշել է Ալեքսանյանը:
Նախապատրաստության շրջանակներում պատանեկան հավաքականը մարտի 28-ին կմեկնի Մոսկվա եւ մինչեւ ապրիլի 8-ը Մոսկվայի մարզի հավաքականի հետ համատեղ ուսումնա-մարզական հավաք կանցկացնի:
Ապրիլի 23-27 Հունաստանի բռնցքամարտի ֆեդերացիան 54, 57, 63 եւ 66 կգ քաշային կարգերում հանդես եկող հայ պատանի բռնցքամարտիկներին հրավիրել է հունական Պատրա քաղաքում մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարին: