Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկները դեկտեմբերի 1-ից կկարողանան մուտք գործել Իսրայել։ Այդ մասին հայտնել է այդ երկրի զբոսաշրջության նախարարությունը։
«Տեխնիկական և իրավաբանական բնույթի դժվարություններով պայմանավորված՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մուտքը կթույլատրվի դեկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկատարվի համակարգերի սինքրոնացում, կավարտվեն իրավաբանական ձևակերպումները և մուտքի մեխանիզմն անարգել կգործի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։
Իսրայելը պաշտոնապես ճանաչել է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը նոյեմբերի 15-ին։ Այժմ մասնագետների խմբերն աշխատում են ռուսական և իսրայելական խմբերի ներդաշնակեցման վրա։