25 մարտի 2009 - 21:18 AMT
Արարատբանկը մայրության տոնի նախօրեին առաջարկում է նոր «ՆՎԵՐ ՔԱՐՏ»
Ապրիլի 7-ին` մայրության, գեղեցկության եւ սիրո տոնին ընդառաջ, Արարատբանկը նոր հնարավորություն է ընձեռել իր բոլոր հաճախորդներին` թողարկելով բացառիկ հնարավորությամբ «ՆՎԵՐ ՔԱՐՏ»: Ինչպես հաղորդում է Արարատբանկի մամլո ծառայությունը, Բանկի նոր «ՆՎԵՐ ՔԱՐՏԸ» այն նվիրողին հնարավորություն է ընձեռում քարտի վրա տպագրելու այն նվեր ստացողի անունը եւ հենց քարտի վրա դրոշմելու իր սիրելիին ուղղված ցանկացած բարեմաղթանք, որը քարտատիրոջ հետ կլինի քարտի գործողության ողջ ժամանակահատվածում` մեկ տարի: Ընդհանրապես, այս «ՆՎԵՐ ՔԱՐՏԸ» լավագույն միջոցն է ոչ միայն ապրիլի 7-ի, այլ ցանկացած պահի` հարսանյաց հանդեսների, մարդու կյանքում այլ նշանակալից իրադարձությունների ժամանակ ընդգծելու նվիրելու այն մշակույթը, որ վաղուց ընդունված է ժամանակակից աշխարհում: Այս քարտն Արարատբանկը տրամադրում է անվճար: Անվճար է իրականացվում նաեւ քարտային հաշվի բացումն ու վարումը: Քարտի տարեկան սպասարկման վարձն ընդամենը 1500 ՀՀ դրամ է:

Այս քարտն ունի եւս մեկ առավելություն: Այն թույլ է տալիս քարտը նվեր ստացողին ոչ միայն իրականացնել անկանխաիկ գործարքներ, այլեւ ստանալ կանխիկ արժույթ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր բանկոմատներից եւ կանխիկացման կետերից: Արարատբանկի նոր «ՆՎԵՐ ՔԱՐՏԸ» հնարավոր է ստանալ ոչ միայն բանկի գլխավոր գրասենյակից, այլ նաեւ բանկի բոլոր 25 մասնաճյուղերից Երեւանում եւ մարզերում: