Նոյեմբերի 16-ի` ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - նշում են ՊՆ-ից։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 2 վիրավորի մասին։