19 նոյեմբերի 2021 - 10:35 AMT
ԱՄՆ կոնգրեսական․ Սատարում եմ ՀՀ ժողովրդին, որը կրկին հարձակման է ենթարկվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի օգնական Քեթրին Քլարքը հայտարարել է, որ սատարում է Հայաստանի ժողովրդին, որը ևս մեկ չհրահրված հարձակման է ենթարկվել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես դատապարտում եմ ագրեսիայի վերջին ակտը և կոչ եմ անում կառավարությանը միանալ 2020թ․ խաղաղության համաձայնությանը»,- գրել է նա։ ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Photo. AP