23 նոյեմբերի 2021 - 10:11 AMT
Գեղարքունիքի դիրքերում ադրբեջանցիների կրակոցից զինծառայող է զոհվել

Գեղարքունիքի մարզի դիրքերում ադրբեջանցիների կրակոցներից զինծառայող է զոհվել։

Նոյեմբերի 22-ին` ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։