Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր, տեղեկացնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:
Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն նաև հորդորում է կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել ծառայությանը: