26 մարտի 2009 - 21:34 AMT
Նոր անդամների ընդունումը ՆԱՏՕ կարող է բացասապես անդրադառնալ Ալյանսի գործունակության վրա
ԳՖՀ Պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հետագա ընլայնումը կարող է սպառնալ ալյանսի գործունակությանը: Saarbrucker Zeitung թերթին տված հարցազրույցում նա արտահայտվել է ՆԱՏՕ մտնել ցանկացող երկրների հանդեպ «բաց դռների» քաղաքականության նպատակահարմարության ստուգման օգտին: Կազմակերպության նոր ռազմավարության քննարկման շրջանակներում հարկավոր է պարզ ու հստակ որոշել, թե ալյանսը ինչ սահմաններում կարող է ընդլայնվել, ասել է նախարարը:

Նա մատնանշել է, որ ապրիլին սպասվող ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի օրակարգում կանգնած է Հորվատիային եւ Ալբանիային ալյանս ընդունելու հարցը, ինչից հետո կազմակերպության անդամների թիվը կհասնի 28-ի: Նրանց կարող է միանալ նաեւ Մակեդոնիան, եթե հաջողվի Հունաստանի հետ կարգավորել այդ երկրի անվան հարցը: «ՆԱՏՕ մտնելու հեռանկարը պահպանվում է նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի համար, ինչի մասին անցյալ տարի հայտարարվել էր ալյանսի գագաթաժողովին Բուխարեստում»,- նշել է Յունգը: