Նոյեմբերի 29-ին Ավստրալիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ներկայացվելիք բանաձևով նաև կոչ է արվում ճանաչել ասորիների և հույների ցեղասպանությունը, հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։
Բանաձևը ներկայացրել է պատգամավոր Թրենթ Ցիմերմանը, որին աջակցել են մի շարք այլ պատգամավորներ։
Այն հորդորում է Ավստրալիայի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: