Սեպտեմբերի 27-ը կսահմանվի որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: Կառավարությունն առաջարկել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարել։
Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում:
Առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:
Նախնական տարբերակով առաջարկվում էր սեպտեմբերի 27-ը սահմանել որպես «Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր»: Սակայն կառավարությունն այս տարբերակը նպատակահարմար չի համարել։