4 դեկտեմբերի 2021 - 13:38 AMT
Սուքիասյան․ Կարծում եմ` Սիրադեղյանը համաձայն չէր գալ ու որոշ ժամանակ բանտարկված լինել

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով դեկտեմբերի 3-ին մասնակցել է գրող և պետական գործիչ Վանո Սիրդաեղյանի հոգեհանգստի արարողությանը, կարծիք է հայտնել, որ վերջինս համաձայն չէր վերադառնալ ու որոշ ժամանակ բանատարկության մեջ անցկացնել, հայտնում է 24News.am-ը։

«Սիրադեղյանը շատ լավ պատկերացնում էր դատաիրավական համակարգը, նա իր մարդ տեսակով համաձայն չէր, որպեսզի գար և որոշ ժամանակ բանտարկված լիներ մինչև այդ դատական պրոցեսները։ Դա իր ընտրությունն է եղել, ես գիտեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ կապ է պահպանել Սիրադեղյանի հետ։

Սուքիասյանը նշել է նաև, որ Սիրադեղյանը յուրահատուկ, տաղանդավոր մարդ էր, իր մտավորական ճիշտ կեցվածքով գտել է ծառացած խնդիրների լուծումները, «վերջ է դրել քաոսային վիճակին և ամրապնդել պետականության հիմքերը»։

Վանո Սիրադեղյանին հուղարկավորել են հայրենի Կոթի գյուղում: Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Վանո Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։