Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 341,058-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 240-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 28 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7718 դեպք կա, այլ պատճառով՝ 1457։
Ապաքինվել է ևս 522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 322,406 է։ Փաստացի բուժվողների թիվը 9477 է։
Ընդհանուր առմամբ 2,411,285 թեստ է արվել, մեկ օրում` 6006։