27 մարտի 2009 - 21:24 AMT
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը
Մարտի 29-31-ը Հայաստան է այցելելու Գերմանիայի արտաքին գերատեսչության պետքարտուղար Գերնոտ Էրլերը` Գերմանիայի Բունդեսթագի գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեի ուղեկցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում նախատեսված են Գերնոտ Էրլերի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ եւ հայ-գերմանական պատգամավորական խմբի նախագահ Արեւիկ Պետրոսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: