Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,157-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 180-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 18 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7874 դեպք կա, այլ պատճառով՝ 1486։
Ապաքինվել է ևս 470 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 327,029 է։ Փաստացի բուժվողների թիվը 6767 է։
Ընդհանուր առմամբ 2,464,749 թեստ է արվել, մեկ օրում` 7571։