Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Atlantic Council-ի կազմակերպած հանդիպմանը, ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է Անվտանգության խորհուրդը։
Քննարկվել է նաև խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։