17 դեկտեմբերի 2021 - 11:39 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 193 նոր դեպք կա և 14 մահ

Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,350-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 193-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7885 դեպք կա, այլ պատճառով՝ 1489։

Ապաքինվել է ևս 510 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 327,539 է։ Փաստացի բուժվողների թիվը 6437 է։

Ընդհանուր առմամբ 2,479,389 թեստ է արվել, մեկ օրում` 7069։