21 դեկտեմբերի 2021 - 11:48 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 137 նոր դեպք կա և 12 մահ

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,845-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 137-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7914 դեպք կա, այլ պատճառով՝ 1494։

Ապաքինվել է ևս 329 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 329,128 է։ Փաստացի բուժվողների թիվը 5309 է։

Ընդհանուր առմամբ 2,503,039 թեստ է արվել, մեկ օրում` 5932։