Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,649 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 109-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7965 դեպք կա, այլ պատճառով՝ 1500։
Ապաքինվել է ևս 186 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 331,027 է։ Փաստացի բուժվողների թիվը 4157 է։
Ընդհանուր առմամբ 2,546,866 թեստ է արվել, մեկ օրում` 6547։