30 դեկտեմբերի 2021 - 15:06 AMT
Պուտինը շնորհավորել է նաև ՀՀ երկու նախկին նախագահներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ Պուտինը շնորհավորական ուղերձներ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պետությունների նախկին ղեկավարներից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նաև Սիլվիո Բեռլուսկոնիին, Ջորջ Բուշին, Անգելա Մերկելին, Բինյամին Նեթանյահուին, Նիկլոլյա Սարկոզիին և մի քանի այլ ղեկավարի։