10 հունվարի 2022 - 11:54 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուսթերով պատվաստվել է 1216 քաղաքացի

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1,694,518 քաղաքացի։

Առաջին դեղաչափը ստացել է 952,813 քաղաքացի, երկրորդ դեղաչափը` 740,6489 քաղաքացի, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Երրորդ դեղաչափով պատվաստվել է 1216 քաղաքացի։

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 345,981-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 126-ով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8004 դեպք կա, այլ պատճառով՝ 1512։