30 մարտի 2009 - 18:11 AMT
Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին
Ռուսաստանն օժանդակում է ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացը: Այդ մասին հայտնել է ՄԱկ-ում ՌԴ փոխնախագահ Վիտալի Չուրկինը:
«Գոյություն ունեն որոշակի բանակցային ձեւաչափեր: Մենք գտնում ենք, որ պայմանավորվելու միակ միջոցը բանակցային ձեւաչափերի շրջանակներում ակտիվորեն գործելն է»,- ասել է Չուրկինը: Նրա խոսքով, Ռուսաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին, իսկ դրա համար ԵԱՀԿ գործադրում է անհրաժեշտ ջանքերը եւ օժտված է համապատասխան ձեւաչափերով:
«Նրանց է ուղղված մի շարք երկրների, այդ թվում եւ Ռուսաստանի շատ մեծ ուշադրությունը, եւ այդ ձեւաչափում էլ պետք է ընթանա կարգավորումը»,- ասել է Չուրկինը, հաղորդում է Rosbalt-ը: