24 հունվարի 2022 - 18:11 AMT
Քրիստինե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 0։

Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։

Քրիստինե Գրիգորյանը 2021-ի ապրիլից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: