30 մարտի 2009 - 20:50 AMT
ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի ԵվրԱզԵՍ-ի անդամ երկրների ֆինանսա-տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին
Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Մոսկվա: Ինչպես հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, Ռուսաստանի մայրաքաղաքում Ջավադյանը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների ու կենտրոնական բանկերի նախագահների նիստին եւ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԵՍ) անդամ երկրների ֆինանսա-տնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստին: Հանդիպման ժամանակ ելույթ են ունենալու ՌԴ փոխվարչապետ, ՌԴ ֆինանսների նախարար Ա. Կուդրինը եւ ԵվրԱզԵՍ-ի գլխավոր քարտուղար Տ. Մանսուրովը: