25 հունվարի 2022 - 12:14 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1332 նոր դեպք կա և 6 մահ

Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 353,731-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1332-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8032 դեպք կա, այլ պատճառով՝ 1525։

Ապաքինվել է ևս 155 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334,549 է։ Փաստացի բուժվողների թիվը 9625 է։

Ընդհանուր առմամբ 2,685,238թեստ է արվել, մեկ օրում` 5713։